-
29.09.2020|
21:26
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC Newshour լրատվականին:
-
29.09.2020|
21:22
Ես հասկանում եմ, որ պետք է խոսենք արհեստական բանականությունից, և թե ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ու արհեստական բանականությունը կարող են փոխել մեր կյանքը, այդ թվում և՝ ֆինանսական և տնտեսական կյանքը:
-
29.09.2020|
21:21
Ամերիկյան Foreign Policy ամսագրի փոխխմբագիր Ջեյմս Փալմերը անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի բախումներին և փորձում պատասխանել մի քանի հարցադրումների։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կռիվը նորմալ է և վերջին տարիների ընթացքում արձանագրվել են հարյուրավոր միջադեպեր։ Սակայն, բռնության այս շրջանը սպառնում է վերածվել լիարժեք պատերազմի, ինչպես եղել է 1990-ականներին:
-
29.09.2020|
21:19
Թուրքական լիրան շարունակում է գահավիժել: Թուրքիայի ազգային արժույթը կրկնում է երեկ գրանցած պատմական հակառեկորդը և անկման հերթական ցուցանիշն է արձանագրում:
-
29.09.2020|
21:18
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն ԵՄ-ին հորդորել է դատապարտել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան:
-
29.09.2020|
21:17
Սեպտեմբերի 29-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի՝ Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության և անսասանության համար։
-
29.09.2020|
21:16
«Ռոմայի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook-ում անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։
-
29.09.2020|
21:15
ՀԱՊԿ քարտուղարությունը սպասում է Հայաստանի դիմումին, որ քննարկի
Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերը թիրախավորելու հարցը:
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցին՝ պատրաստվում է կազմակերպությունը քննարկել Ադրբեջանի կողմից ՀՀ խաղաղ բնակավայրերի հրետակոծության խնդիրը:
-
29.09.2020|
21:14
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հունաստան պաշտոնական այցի ընթացքում կքննարկի «հիմնական ռազմական օբյեկտները» Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից հունական Կրետե կղզի տեղափոխելու առաջարկները` որպես Միջերկրական ծովի արևելքում իր ռազմական ներկայությունը ուժեղացնելու Վաշինգտոնի նոր քաղաքականության մաս՝ գրում է The Times-ը:
-
29.09.2020|
21:12
Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը։ Օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց առաջ ելույթով հանդես եկավ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: